SGMW-ի մասին

SGMW-ի մասին

SGMW (SAIC-GM-Wuling Automobile)

SGMW (SAIC-GM-Wuling Automobile)

Չինական խոշոր ավտոարտադրող է, որը ստեղծվել է SAIC Motor, General Motors (GM) և Wuling Motors ընկերությունների համատեղ ձեռնարկությամբ։ SGMW-ի նպատակն է ստեղծել հասանելի, բայց տեխնոլոգիապես առաջադեմ մեքենաներ՝ ուղղված լայն սպառողին։ Wuling-ը SGMW-ի հիմնական բրենդն է, որը սկզբում արտադրում էր փոքր բեռնատարներ և միկրոավտոմեքենաներ՝ նախատեսված գյուղատնտեսական և կոմերցիոն օգտագործման համար։
30.000.000+
Արտադրված մեքենա
40+
Արտահանվող երկրներ
2800
Վաճառքի կետ Չինաստանում
24
Տարի շուկայում
30 մլն. արտադրված էլեկտրոմոբիլ

30 մլն. արտադրված էլեկտրոմոբիլ

SAIC-GM-Wuling (SGMW)-ը վերջին տարիներին առանձնանում է հատկապես էլեկտրոմոբիլների ոլորտում իր արագ աճով և զանգվածային արտադրությամբ։ 2023 թվականին SGMW-ը հատեց 30 միլիոն արտադրված ավտոմեքենայի շեմը, հաստատելով իր դիրքը որպես զանգվածային շուկայի ամենամեծ խաղացողներից մեկը։ Հատկապես կարևոր է ընկերության դերը էլեկտրոմոբիլների զարգացման մեջ։ SGMW-ի ամենահայտնի մոդելը՝ Wuling Hongguang Mini EV, դարձել է քաղաքային շարժունակության խորհրդանիշ՝ շնորհիվ իր մատչելի գնի, կոմպակտ դիզայնի և լայն հասանելիության։ Այս մոդելը նույնիսկ որոշ ժամանակահատվածներում առաջատար է եղել վաճառքների ցուցանիշներով՝ մրցակցելով համաշխարհային բրենդների, այդ թվում՝ Tesla-ի հետ Չինաստանի շուկայում։
Պաշտոնական գործարանային երաշխիք

Պաշտոնական գործարանային երաշխիք

SGMW ապրանքանիշի բոլոր ավտոմեքենաների համար տրամադրվում է գործարանային երաշխիք՝ 3 տարի կամ մինչև 100,000 կմ։ Այս երաշխիքը ներառում է արտադրական հնարավոր թերությունների վերացում, ինչպես նաև ապահովում է բարձրորակ սպասարկում՝ համապատասխան արտադրողի ստանդարտներին։ Այն նախատեսված է վարորդին ազատելու անսպասելի ծախսերից և ապահովելու մեքենայի անխափան և անվտանգ շահագործումը ողջ երաշխիքային ժամկետի ընթացքում։

Մեր հասցեն

Banner
Wuling

Պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանում

Հաճախ տրվող հարցեր

SGMW (SAIC-GM-Wuling) համատեղ ավտոարտադրող ընկերություն է, որը ներառում է SAIC Motor, General Motors և Wuling բրենդները։ Այն հայտնի է իր հուսալի, բյուջետային և նորարարական մեքենաներով:
SGMW (SAIC-GM-Wuling)-ը համաշխարհային ավտոարդյունաբերության մեջ առանձնանում է մատչելիության, տեխնոլոգիական լուծումների և հուսալիության համադրությամբ։ Արտադրելով ավելի քան 30 միլիոն ավտոմեքենա՝ բրենդը ձեռք է բերել միլիոնավոր օգտատերերի վստահությունը՝ առաջարկելով հասանելի մոդելներ։ SGMW-ն առաջարկում է լայն մոդելային շարք՝ քաղաքային կոմպակտ մեքենաներից մինչև ընտանեկան և կոմերցիոն տարբերակներ, որոնք հատկապես հարմար են առօրյա, քաղաքային օգտագործման համար։
Այո՛, հասանելի են ինչպես ապառիկ, այնպես էլ լիզինգի տարբերակներ։ Պայմանները կախված են ընտրված բանկից, կանխավճարից և ժամկետից։ Մեր թիմը կօգնի ընտրել ամենահարմար տարբերակը։
SGMW ավտոմեքենաների համար տրամադրվում է ամբողջական գործարանային երաշխիք՝ 3 տարի կամ 100,000 կմ։ Բացի այդ, հաճախորդներին հասանելի է շարունակական տեխնիկական սպասարկում, որն իրականացվում է մասնագիտացված կենտրոններում, ինչպես նաև օրիգինալ պահեստամասերի ապահովում, ինչը երաշխավորում է մեքենայի երկարաժամկետ հուսալի աշխատանքը, անվտանգությունը և բարձր արդյունավետությունը։